Եվրատեսիլ 2016. Արցախի դրոշը՝ արգելվածների ցանկում

Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են այս տարվա «դրոշների քաղաքականությունը»։ Եվրոպական հեռարձակողների միությունը ներկայացրել է, թե որ եւ ինչ չափերի դրոշներ կարելի է բերել դալիճ։
Օրինակ՝ առանց փայտե ձողի դրոշները կարող են լինել առավելագույնը 120 x 80սմ, իսկ փայտե ձողով դրոշները՝ 60 x 40սմ-ից ոչ ավելի, որպեսզի դրանք ավելորդ խնդիրներ չառաջացնեն օպերատորների համար։
Հայտարարության մեջ նշված են նաեւ արգելված դրոշները, որոնց ցանկում է նաեւ Արցախի Հանրապետության դրոշը, գրում է Artsakhpress-ը:
Նշենք, որ թույլատրվում է ծածանել մասնակից, ԵՄ-ի անդամ (թեկուզ մրցույթին չմասնակցող) երկրների, ԵՄ-ի, ինչպես նաեւ ԼԳԲՏ համայնքի խորհրդանիշ համարվող ծիածանի դրոշը։
Տեղական, տարածաշրջանային կամ մարզային դրոշները, կամ դրոշներ, որոնք քաղական, կրոնական կամ առեւտրային մեսիջներ ունեն, վիրավորական գրառումներով են արգելված են։