Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է. կա 6 զոհ, 43 վիրավոր

ալեպում դարձյալ հրթիռակոծվել է Նոր գյուղ թաղամասը։ Հերթական միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ Նոր գյուղի նախկին Զեյթուն խան շրջանում։

Միջադեպի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 43 մարդ։

Փլվել է մի շենք, որի բնակիչները փլատակների տակ են հայտնվել։

«Պատկերը ողբերգական է։ Շտապօգնության խմբերը փլատակների տակից արյունաթաթախ դիակներ են դուրս բերում։ Հալեպում ավելի քան մեկ շաբաթ է՝ աղետալի վիճակ է։ Ահաբեկչական խմբավորումներն անընդհատ հրթիռակոծում են բնակելի թաղամասերը»,-գրում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։

1 2

Scroll Up