Ջորջ Քլունին Դիլիջանում է. լուսանկարներ
Ապրիլի 22-ին Հայաստան ժամանած աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եւ Երեւանի կոնյակի գործարան այցելելուց, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելուց հետո Քլունին գնացել է Դիլիջանի միջազգային դպրոց (Dilijan International School, DIS)։
Հանրահայտ դերասանը տեղեկացել է դպրոցի կրթական ծրագրերի մասին, ինչպես նաեւ զրուցել եւ լուսանկարվել իրեն դիմավորելու եկած դասախոսական կազմի եւ աշակերտների հետ։
Ավելի վաղ NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում Ջորջ Քլունին կիսվել էր իր առաջին տպավորություններով՝ նշելով, որ շատ է հավանել հայերին եւ հայկական խոհանոցը, սակայն կարծում է՝ այն ծանր է եւ կարող է գիրացնել։
«Եթե Հայաստանում երկար մնամ, լավ կգիրանամ՝ 400 ֆունտ»,- կատակել էր Քլունին։
Ի դեպ, դպրոց այցելությունից հետո Քլունին ժամանակ է անցկացրել Աղստեւ գետի ափին տեղակայված ռեստորանային համալիրում, լուսանկարվել այցելուների հետ:
Լուսանկարները` News.am և Bravo.am կայքերի: