Հասմիկ Պապյանը կվարի «Ավրորա» մրցանակի հանձնման հանդիսավոր երեկոն

Անվանի երգչուհի Հասմիկ Պապյանը «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը կկատարի Բարսեղ Կանաչյանի «Օրոր»ը և կվարի հանդիսավոր երեկոն: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում տեղեկացրեց սիրված երգչուհին:
«Մի անակնկալ ասեմ` ես պիտի վարեմ այդ երեկոն: Մենք ուրիշ ելույթ էինք նախատեսել ինձ համար, բայց քանի որ տեղի ունեցան ապրիլյան դեպքերը, ես չկարողացա պատկերացնել, որ մեր որոշած երգը կարող եմ երգել: Կուզենայի որևէ աղոթք կատարել, բայց քանի որ եկեղեցի չէ, Մարզահամերգային համալիրն այն վայրը չէ, որտեղ կարելի է «Ավե Մարիա» երգել:
Որոշեցի Բարսեղ Կանաչյանի օրորոցայինը երգել, օրոր ասել մեր մանուկներին, որոնք դեռ պիտի ծնվեն և քայլեն դեպի ապագա, ինչոր ձևով նաև մխիթարության խոսք ասել մեր զոհված զինվորների ծնողներին, հարազատներին: Դժվար է խոսքեր գտնել: Մենք նրանց կողքին ենք և հասկանում ենք այդ վշտի ծանրությունը»,նշեց Հասմիկ Պապյանը: Երգչուհու խոսքով`ինքը «Ավրորա»ի գեղարվեստական խորհրդի անդամներից է և շատ է հավանում իրադարձության գաղափարը:
«Շատ եմ հավատում նման նախաձեռնությունների, որոնք առաջ են նայում, դեպի ապագան են միտված, որոնք մեզ հնարավորություն են տալիս մի քիչ այլ ձևով նայել մեր անցյալին: Այս դեպքում «Ավրորա» մրցանակի հիմքում ընկած է հաղթած ժողովուրդի գաղափարը, որը ցեղասպանություն է տեսել, վերապրել է դա և կարողացել է ինքնահաստատվել, այնպիսի աստիճանի հասնել, որ կարող է մի ուրիշ ցեղասպանության ենթարկվողի ձեռք մեկնել, տալ մրցանակ, քաջալերել իր օրինակով, ինչպես նաև երախտապարտ լինել այն երկրներին, քաղաքացիներին, ովքեր մեզ են օգնել 100 տարի առաջ»,նշեց նա: «Արմենպրես»ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը «Ավրորա» մրցանակի հանդիսավոր հանձնման արարողությանը Մարզահամերգային համալիրում ապրիլի 24ին կատարելու է հայ կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործություններից։ Մասնավորապես, ներկայացվելու են հատվածներ Ավետ Տերտերյանի 3րդ, Արամ Խաչատրյանի 2րդ սիմֆոնիաներից, ինչպես նաև՝ Շառլ Ազնավուրի երգերից մեկը և այլն: «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:
Դափնեկիրն ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24ին, Երեւանում։