Արցախի ներկայացուցիչը ելույթ է ունեցել ԱՄՆ Ջորջթաուն համալսարանի իրավագիտության դպրոցում

Ապրիլի 20-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել Ջորջթաուն համալսարանի իրավագիտության դպրոցում:
ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցմամբ՝ Ռոբերտ Ավետիսյանն անդրադարձել է ԼՂՀ պետականաշինության գործընթացի ու նրա պատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության անցած ու ներկա փուլերին, ԼՂՀ դեմ Ադրբեջանի կողմիցսանձազերծած ռազմական ագրեսիայի հետ կապված հարցերին:
Միջոցառմանը, որը կազմակերպվել էր դպրոցի հայկական ուսանողական միությաննախաձեռնությամբ և նվիրված էր Լեռնային Ղարաբաղին, ելույթով հանդես է եկել նաև Եվրասիականվերլուծությունների և հետազոտությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը:
Արմեն Սահակյանն անդրադարձել է քառօրյա պատերազմին, այս հարցում Թուրքիայի ունեցած բացասական դերակատարությանը, իսլամական ծայրահեղականության և ահաբեկչական խմբերիհետ Ադրբեջանի ունեցած ուղղակի կապերին և տարածաշրջանային այլ հարցերին:
Բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին ադրբեջանա-ղարաբաղյանհակամարտության, քառօրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանիգործած ռազմական հանցագործությունների, Արցախում ընթացող զարգացումների, ԼՂՀ միջազգայինճանաչման գործընթացի վերաբերյալ:
Միջոցառմանը մասնակցել են դպրոցի հայկական ուսանողական միության ներկայացուցիչներ,օտարերկրյա ուսանողներ, լրագրողներ, փորձագետներ, ամերիկահայ համայնքի անդամներ: