«Արի իմ սոխակ». Սերժ Թանկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել. տեսանյութ

Alternative Press ամերիկյան գլխավոր երաժշտական թողարկությունն այսօր ներկայացրեց Սերժ Թանկյանի վերջին երաժշտական տեսահոլովակը՝ «Արի՛, ի՛մ Սոխակ» հայկական օրորոցայինը, որը մշակել և գործիքավորել է Թանկյանը: Երգը կատարում են Սերժ Թանկյանը և վոկալիստ Լարիսա Ռայանը:
armradio.am-ի փոխանցմամբ՝ այս օրորոցայինը այն 23 երգերից մեկն է, որը հրապարակվելու է այսօր’ ապրիլի 22-ին, որպես «1915» ֆիլմի օրիգինալ երաժշտության մաս՝ մշակված Սերժ Թանկյանի կողմից: Ի դեպ «1915» ֆիլմը ցուցադրելու բացառիկ իրավունքն է ձեռք բերել Արմենիա հեռուստաընկերությունը և այն եթերում կլինի ապրիլի 24-ին ժամը 18:40-ից: «Արի՛, ի՛մ Սոխակ» հայկական օրորոցայինի նախնական պատվերներն արդեն առկա են iTunes-ում և www.SerjTankian.com կայքում:

Աշխարհահռչակ երաժիշտ, SOAD ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր բազմահազարանոց երկրպագուների դատին է հանձնել իր նոր աշխատանքը՝ «Արի իմ սոխակ» օրորոցային երգի նոր տեսահոլովակը։

Ներկայացնում ենք նաև երգի բառերը:

Արի՛, ի՛մ սոխակ, թո՛ղ պարտեզ, մերին,
Տաղերով քուն բե՛ր տըղիս աչերին․
Բայց նա լալիս է․ դու, սոխակ, մի՛ գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ։

Ե՛կ, աբեղաձա՛գ, թո՛ղ արտ ու արոտ,
Օրորե՛ տըղիս, քընի է կարոտ․
Բայց նա լալիս է․ դու, ձագուկ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ։

Թո՛ղ դու, տատրակի՛կ, քու ձագն ու բունը,
Վուվուով տըղիս բե՛ր անուշ քունը․
Բայց նա լալիս է․ տատրակի՛կ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե սըգավոր դառնալ։

Կաչաղա՛կ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զըրուցով որդուս քունը բեր․
Բայց նա լալիս է․ կաչաղա՛կ, մի՛ գալ,
Իմ որդին չուզե սովդաքար դառնալ։

Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե․․․
Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քընեցավ։

Scroll Up