Հայ մարզիկը Թեկվանդոյի Ռուսաստանի առաջնության հաղթող

Ապրիլի 16 ՌԴ Կազան քաղաքում տեղի է ունեցել Թեկվանդոյի Ռուսաստանի Դաշնության առաջնության բացումը, որին մասնակցել են 1570 մարզիկ ՌԴ 35 շրջանից:
ՌԴ Ստավրոպոլ քաղաքի «Նաիրի» հայկական ազգամշակութային ինքնավարությունից տեղեկացնում են, որ Ստավրոպոլից առաջնության բացմանը մասնակցել է մարզիկ Նորիկ Այվազյանը, որը, ցուցադրելով իր ունակությունները, տղամարդկանց 70 կգ քաշային կարգում առաջին տեղն է զբաղեցրել: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է nairi26.ru կայքից:
Հավելենք նաև, որ Նորիկ Այվազյանն այժմ պատրաստվում է հուլիսի 12-19-ը Կազանում կազմակերպվող Թեկվանդոյի աշխարհի առաջնությանը, որտեղ հանդես է գալու Ռուսաստանի հավաքականի կազմում: