«Միավորվենք Արցախի հետ» խորագրով համերգ ԱՄՆ-ում
Ապրիլի 29-ին, ժամը 19:00-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում կկայանա բարեգործական համերգ՝ «Միավորվենք Արցախի հետ» խորագրով: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ձեռնարկի հովանավորներն են՝ ՀՕՄ-ը, ՀՅԴ-ն, Հայ երիտասարդական ֆեդերացիան, Սուրբ Ստեփանոս դպրոցը և եկեղեցին, Թեքեյան մշակութային միությունը: