…Եվ ապրեց հայը՝ աշխարհի զարդը

…Ու դարձյալ ապրիլ ու դարձյալ արյուն, դարձյալ մոր արցունք, ողբ ու հողի կանչ, Արցախն է կանչում՝ ի զեն հայություն …Ձորերն են ձայնում, ժայռերն են պարում ուս ուսի տված՝ մեզ չեն հաղթելու …Պարտվում են նրանք, ովքեր ապրում են ընչաքաղցության մոլուցքը սրտում, ովքեր ուրիշի ծառերն են հատում, ովքեր կռվելու մոլուցքը սրտում՝ անմեղ մանուկ ու մայր են սպանում, ովքեր անզեն , հիվանդ ծերերի արևն են մարում, ովքեր լույսի փոխարեն խավարն են պաշտում…
Դրանք են պարտվում, դրանք՝ բերանն արնոտ մարդակերներն էդ անբան…Հայն ապրում է, հայն ապրելու է , քանզի ի վերուստ գրված է նրա գիրը ճակատի, դրոշմված է Աստծո հզոր ձեռամբ, իսկ այդ գիրը ջնջել չի կարող Գոբի անապատից եկող, բնակատեղի որոնող քրտնախաշ ու ոջլոտ փաթթոցներով հանդերձավորված, կնատարազ վայրի մի անանուն ցեղախումբ, ով՝ ծույլ ու հավակնոտ, դարերով լափեց ուրիշի քրտինքով ստեղծված բարիքները, վայելեց Արարչագործ նախաստեղծ հայի ի վերուստ տրված շնորհների պտուղներն ու ծարավեց…ծարավեց արյան ու այն էլ՝ հայի…Դրանք՝ այրող ավազից դուրս ելած այդ զեռունները, հայի արյունով հեղեցին մի օր դաշտեր ու ձորեր, օրոցքներ մանկան, դրախտ այգիներ, վճիտ աղբյուրներ, քաղցրահամ ջրեր, սուրբ առագաստներ պղծեցին ու ցնորամիտ երազանքներով, ցանկությամբ վայրի ուզեցին հատել լեզուն հայերի , որ չկարողանան խոսել այդ մասին…
Աշխարհը լռեց, ու ծանր մշուշ իջավ աշխարհի վրա…
Եվ աշխարհի ստեղծման պատմության էջերին հավերժ դրոշմվեց ամոթը նրա… Լռությունը ճեղքվեց , հուսո առագաստները պարզած Եղեռնից մազապուրծ մի բուռ հայերին՝ գթասիրտ ազգեր, գթասիրտ մարդիկ խորխորատներից հանեցին խենթացած ու որբացած , տնազուրկ ու հաշմված, հավերժի ճամփորդը լինելու առաքելությամբ նախաստեղծ մի ժողովրդի, որի տեսակը արարվել էր ՝ աշխարհը գեղեցկացնելու, աշխարհին յուրօրինակ գույներ ու փայլ հաղորդելու համար:
Եվ ապրեց հայը՝ աշխարհի զարդը , աղը աշխարհի , խիղճը աշխարհի, որ բանաստեղծի բառերով ասած՝ Աշխարհը հանկարծ քնով չանցնի…..Աշխարհն արթնացավ հայերի ձայնից և ոճրագործին կոչեց իր իսկ անունով, սակայն արդեն 101 տարի քոչվոր մանկուրտներն ու նրանց անանուն սաղմերը դեռ չեն հագեցել արյան ծարավից, դեռ անապատի օրդունեը սև, հրոսակախմբերը՝ վայրի ու վախկոտ, նախամարդու պես մարդկային մարմիններ են հոշոտում ու գլխատում ՝ ի տես աշխարհի…Աշխ’արհ արթնացիր, մի’ ննջիր կրկին, որ մայրամուտին այս մոլորակի խիղճդ չհանձնես հրո ճարակի և քո պատմության դավերով լեցուն քարե մատյանում նորից չդրոշմվի մի խայտառակություն ու մի նոր ոճիր…Մենք մարգարտահատիկն ենք խեցեպատյանում այս հին աշխարհի և ադամանդն ենք Աստծո զորավոր աջի ու ոսկեդրոշմն ենք ԼՈՒՅՍԻ ու ԽԱՉԻ:
Կարինե Ավագյան