ՀՀ Արգենտինայի դեսպանությունը 30 համակարգիչ է նվիրել Խաչարձան գյուղի դպրոցին
Ապրիլի 19-ին և 20-ին Երևանում` Արգենտինական մշակույթի կենտրոնում, Արգենտինայի դեսպանությունը և ՆՈՒՌ նախագիծը (Նոր ուսումնական ռազմավարություն) նվիրեցին XO համակարգիչներ Տավուշի մարզի Խաչարձանի միջնակարգ դպրոցի երեսուն աշակերտներին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է ՀՀ Արգենտինայի դեսպանության կայք-էջից:
Ծրագրի շրջանակներում, ՆՈՒՌ նախագիծը իր վերապատրաստողների և դեսպանության աշխատակիցների հետ միասին շարունակեում է տրամադրել հայ աշակերտներին արժեքավոր տեղեկատվական նյութ:
Սա դիվանագիտական ներկայացուցչության և Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության աշխատանքի մաս է կազմում, և, անկասկած, պատմականորեն բարեկամ ժողովուրդների և կառավարությունների միջև հարաբերությունների զարգացման ներդրում է: