Պյատիգորսկում կայացել է «Մեր բազմադեմ Կովկաս» փառատոնը

Ապրիլի 15-ին ՌԴ Պյատիգորսկ քաղաքի Նիժնեպոդկումսկի ավանի թիվ 24 դպրոցում տեղի ունեցավ «Մեր բազմադեմ Կովկաս» խորագրով փառատոնը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Պյատիգորսկի հայ համայնքից:
Փառատոնին ներկա էին ՌԴ Պյատիգորսկ քաղաքի հայկական ազգամշակութային ինքնավարության սոցիալական հարցերի կոմիտեի նախագահ Աշոտ Գրիգորյանը, Պյատիգորսկի քաղաքային դումայի պատգամավոր, Պյատիգորսկի հայկական ազգամշակութային ինքնավարության վերլուծաբանական կոմիտեի նախագահ Վալերի Առուստամովը:
Դպրոցի սաները հյուրերին են ներկայացրել Կովկասում բնակվող ազգերի մշակույթը և ավանդույթները: Փառատոնին մասնակցում էր նաև Նիժնեպոդկումսկի ավանի թիվ 24 դպրոցի աշակերտուհի, Պյատիգորսկի հայկական երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Նինա Բագյանը: