Դեսպան Եգանյանի հանդիպումը Օնտարիոյի համայնքային անվտանգության և ուղղիչ ծառայությունների նախարարի հետ

Ապրիլի 18-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպում ունեցավ Օնտարիո նահանգի համայնքային անվտանգության և ուղղիչ ծառայությունների նախարար Յասիր Նաքվիի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև նախարարի տեղակալ Մեթյու Թորիգյանը և Կանադայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Խորեն Մարդոյանը: Հանդիպումը նպատակ ուներ ամփոփել ս/թ. մարտի 14-ից 20-ը Օնտարիոյի համայնքային անվտանգության նախարարի տեղակալ Մեթյու Թորիգյանի գլխավորած պատվիրակության` Հայաստան կատարած այցի արդյունքները և նախանշել համագործակցության հետագա ուղղությունները: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Կանադայում ՀՀ դեսպանության կայք-էջից:

Մարտ ամսին կայացած այցի նպատակն էր` ծանոթանալ Հայաստանում հանցավորության հակազդման և հասարակական կարգի ապահովման առանձնահատկություններին ու խնդիրներին, ինչպես նաև ոստիկանության համակարգում կրթական բարեփոխումներին:

Նախարար Նաքվին անդրադարձավ ոստիկանության կադրերի պատրաստման ու վերապատրաստման, ոստիկանության աշխատանքում համայնքների ներգրավման և մի շարք այլ խնդիրների, որոնք տվյալ համակարգի բարեփոխումների առանցքն են կազմում։

Դեսպան Եգանյանն իր հերթին ներկայացրեց Հայաստանում համայնքային ոստիկանության մոդելի ներդրման ընթացքը` նշելով այդ ոլորտում առկա ձեռքբերումները:

Կողմերը պայմանավորվեցին ուսումնասիրել երկարաժամկետ համագործակցության ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:

g_emb_image (1) g_emb_image

Scroll Up