Վալերի Բուայեի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողով

Մարսելում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խորհրդաժողով, որին մասնակցել են Ֆրանսիացի հասարակական քաղաքական գործիչներ, այդ թվում Բուշ Դու Ռոնից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը՝ այդ մասին թվիթերյան իր ﬕկրոբլոգի ﬕջոցով տեղեկացրել է Բուայեն:

Խորհրդաժողովի նախաձեռնող Մարտին Վասալը նշել է, որ Հայոց ցեղասպանության ﬕջազգային ճանաչաման և դրա հետևանքների վերացման պայքարը չի ավարտվել, հակառակը, այն աﬔն տարի պետք է կրի շարունակական բնույթ: «Հայ երիտասարդները պետք է շարունակեն բողոքի ակցիաներն ու հիշատակի ﬕջոցառուﬓերը, որպեսզի նման ոճիրներ այլևս երբեք չկրկնվեն»,- ասել է նա:

«Ճշմարտությունը պետք է ճանաչվի, և Թուրքիան ընդունի ցեղասպանությունը: Դրա համար պայքարը պետք է շարունակվի»,- իր հերթին ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող կազմակերպության քարտուղար Պասկալ Շամասյանը:

Scroll Up