Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը վաղը կլինի Հայաստանում

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Սերգեյ Լավրովին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:

Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Scroll Up