Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ Ստեփանակերտում անցկացրել է խորհրդակցություն

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն են անցկացրել ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից: