«Պատմական Հայաստանը 100 տարի անց» գիրքն արժանացել է Բենջամին Ֆրանկլինի մրցանակի
Մեթյու Քարանյանի «Պատմական Հայաստանը 100 տարի անց» գիրքը այս շաբաթ արժանացել է Բենջամին Ֆրանկլինի անվան մրցանակի «2015թ-ին անկախ հրատարակված լավագույն պատմական գիրք» անվանակարգում։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ԱՄՆ Յուտայի նահանգի Սոլթ լեյք սիթի քաղաքում:
Առաջին անգամն է, որ Հայաստանի մասին գիրքը արժանացել է The Independent Book հրատարակիչների ասոցիացիայի բարձր պարգևին: Ասոցիցիային ԱՄՆ- ում հրատակիչների ամենամեծ ընկերակցությունն է։ Լավագույնի կոչման համար պայքարել է 2015- ին տրագրված 1400 անուն գիրք։
«Պատմական Հայաստանը 100 տարի անց» գիրքն Արևմտյան Հայաստանի մշակույթի մասին երբևէ հրատարակված պատմական ուղեցույց է և ներառում է 125 գունազարդ լուսանկարներ և քարտեզներ: «Հայաստանը երբևէ չլսված աշխարհի հնագույն ազգերից մեկն է»,- մրցանակաբաշխության ժամանակ ասել է Քարանյանը: Նա նաև հավելել է, որ գիրքը Հայաստանի համար վկայական է, ոչ գովասանք:
«Հայաստանը գրեթե ոչնչացվել է 1915թ-ին։ Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, սակայն այդ ազգը փրկվել է: Այս գիրքը այդ փրկության վկայականն է»,- armradio.am-ի փոխանցմամբ՝ ասել է նա։