Կանադայի իշխող կուսակցության ներկայացուցիչ. Բռնությունը նախաձեռնվել է Ադրբեջանի կողմից
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ առանց բռնությունների: Այդ մասին ասվում է Կանադայի իշխող Ազատական կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանի Արդարադատության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էնթոնի Հաուսֆադերի հայտարարության մեջ:
Կանադայում ՀՀ դեսպանության աշխատակից Սասուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հատված պատգամավորի հայտարարությունից, որում news.am-ի փոխանցմամբ՝ նշվում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ առանց բռնությունների: Ուրախ եմ, որ զինադադարը գործում է: Միեւնույն ժամանակ, համաձայն գրեթե բոլոր զեկույցների, բռնությունը նախաձեռնվել է Ադրբեջանի կողմից: Խստորեն դատապարտում եմ այդ հարձակումը եւ կոչ եմ անում Մինսկի խմբին` պարբերական ստուգումներով բավարարվելու փոխարեն իրականացնել մշտադիտարկումներ»: