Ժամանակն է ճանաչել ԼՂ անկախությունը. Ֆրանկ Էնգել

Ադրբեջանն այսօր ագրեսոր է, ինչպես ագրեսոր էր 25 տարի առաջ: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, նման հայտարարությամբ Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով տեղի նեցածու քննարկման ժամանակ հանդես եկավ եվրապատգամավոր Լյուքսեմբուրգը ներկայացնող Ֆրանկ Էնգելը:

«Ադրբեջանը շատ երկար ժամանակ շարունակում էր խախտել հրադադարը: Ադրբեջանն այդպես վարվում է, քանի որ հավատում է, որ այդ տարածաշրջանում բոլոր հայերը պետք է անհետանան: Հենց սա է պատճառը, որ նա ﬕշտ ﬔրժել է այն աﬔնը, ինչ Մինսկի խումբն առաջարկել է: Իսկ Մինսկի խումբը կարող է առաջարկել ﬕայն փոխզիջում, որն Ադրբեջանը չի ուզում»,- նշեց Էնգելը:

Նրա խոսքով` հասկանալի է արդեն, որ Հայաստանն էլ կարող է փոխզիջում չցանկանալ ﬕ երկրի հետ, որը կացինով սպանություն կատարած Ռաﬕլ Սաֆարովին դարձնում է ազգային հերոս, ով Հունգարիայի կողﬕց վերադարձվել է Ադրբեջանին, չնայած, որ դա երբևէ չպետք է տեղի ունենար: «Այս պարագայում ﬕակ հնարավոր քայլը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչուﬓ է:

Այն ժամանակին հռչակվել է գործող սովետական Սահմանադրությանը լիովին համապատասխան: Այն երբևէ չի ընդունվել, հիմա է ժամանակը դա անելու»,- ամփոփեց Ֆրանկ Էնգելը:

Scroll Up