Արճիսի միջնակարգ դպրոցում նշվեց Գրիգոր Խանջյանի ծննդյան 90-ամյակը

ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակում Արճիսի միջնակարգ դպրոցում նշվեց հայազգի մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի 90-ամյակը: Միջոցառման կազմակերպիչ, կերպարվեստի ուսուցչուհի Արփինե Զախարյանը շարժապատկերներով ցուցադրեց Գր. Խանջյանի նկարները, իսկ աշակերտները վերլուծեցին դրանք` ներկայացնելով նաև մի քանիսի ծագման պատմությունը:
Ըստ «Հայերն այսօր»-ի՝ աշակերտները առանձնակի մեծ հետաքրքրությամբ և մանրամասնորեն վերլուծեցին “Վարդանանք”, “Հայոց այբուբեն” և “Վերածնված Հայաստան” նկարները:
Ներկայացրին նաև Գր. Խանջյանի նկարազարդված գրքերը. Հովհ. Թումանյանի “Լոռեցի Սաքոն”, Պարույր Սևակի “Անլռելի զանգակատուն”, Խ. Աբովյանի “Վերք Հայաստանի”, Գևորգ Էմինի “Սասունցիների պարը”, ինչպես նաև հատվածներ ընթերցեցին Կոմիտասին, Աղասուն բնութագրող հատվածներից, ասմունքեցին “Սասունցիների պարը” բանաստեղծությունից հատված:
Միջոցառումը բազմաբովանդակ էր և ուսանելի: