«Զինվորիս հետ»՝ բացօթյա համերգ և դրամահավաք

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ապրիլի 9-ին՝ շաբաթ օրը՝ երեկոյան 7-ին, նախաձեռնում է բացօթյա համերգ և դրամահավաք՝ «Զինվորիս հետ»  խորագրով՝ հանուն մեր Արցախի, հանուն մեր զինվորների, հանուն մեր նահատակների, հանուն մեր հայրենիքի, հանուն Մենք-ի:

Միջոցառումը տեղի կունենա Կասկադ համալիրում: Շուրջ 3 ժամ Ֆիլհարմոնիկի հետ բեմում կլինեն Ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) և Արա Գևորգյանի ժողովրդական գործիքների խմբի երաժիշտները: Համերգի կայացմանը տեխնիկապես կաջակցեն «Ֆորտե» և «Օվացիա» ընկերությունները: Ծրագիրը կներառի գերազանցապես հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաև հայրենասիրական երգեր ու Արա Գևորգյանի հայտնի մշակումներից: Ոգեշնչող ելույթներով հանդես կգան մշակույթի հայտնի գործիչներ:

Բեմահարթակի մոտ տեղադրված կլինեն արկղեր, որոնց մեջ հավաքվելիք գումարը համապատասխան կառույցների վերահսկողությամբ կտրամադրվի 4-օրյա պատերազմից տուժած ազգաբնակչության, վիրավոր զինվորների և քանդված տարածքների վերականգնման կարիքները հոգալուն:

Scroll Up