Աշակերտական բողոք-հավաք Լիբանանում

Ապրիլի 11-ին, ժամը 10:00-ին Լիբանանի «Զարթոնք» պարբերականի նախաձեռնությամբ՝ Հայ կաթողիկե Պատրիարքարանի շրջաբակում գտնվող Նահատակաց հուշարձանի մոտ կկայանա աշակերտական բողոք-հավաք՝ ի հիշատակ Արցախում Ադրբեջանի բարբարոս բանակի կողմից զոհված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի և զորակցություն՝ վիրավորված երեխաների՝ 11-ամյա Գևորգ Գրիգորյանի և Վարդան Անդրեասյանի: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Լիբանանի Զարթոնք պարբերականի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:
Բողոք-հավաքին կմասնակցեն լիբանանահայ վարժարանների ավագ դասարանների աշակերտները: Ձեռնարկի ժամանակ ելույթ կունենա արժանապատիվ Տեր Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը: