Աշխարհի հայերը՝ Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ
Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարված իրավիճակը պահպանվում է՝ չնայած հայտարարված հրադադարի: Ամբողջ աշխարհի հայերը սատարում են իրենց հայրենակիցներին աղոթքներով և միասնական լինելու կոչերով:
Քիմ Քարդշյան – ամերիկյան ռեալիթի շոուի աստղ
«Աղոթում եմ յուրաքանչյուր հայի համար՝ Հայաստանում և համայն աշխարհում»։
Այսպիսի գրառում է կատարել ամերիկացի աստղն սոցիալական ցանցի իր էջում՝ տեղադրելով լուսանկար, որտեղ պատկերված են հայկական տանկեր և ուղղաթիռներ:
Մարկո Խան – հոլիվուդյան դերասան
«Հայրենակիցնե՛ր, քույրե՛ր և եղբայրնե՛ր, մեր բանակը պայքար է մղում ադրբեջանական սպառազինված զինվորների դեմ, որոնք պայքարում են մի բանի համար, որն իրենց չի պատկանում… Սակայն նրանք չեն հասկանում, որ հայկական բանակն ունի մեծ սիրտ և մարտնչում է իր պատմական հողերի՝ Արցախի համար: Խոնարհվում եմ իմ քույրերի և եղբայրների առաջ, ովքեր պայքարում են ագրեսորների դեմ. նրանց առաջնորդում է ադրբեջանցի բռնապետը, ով խեղդվում է հարստությունից սեփական երկրում և օգտագործում է այս պատերազմը, որպեսզի թաքցնի այն, ինչ գողացել է իր իսկ ժողովրդից: ԱՄՆ չպետք է ոչ մի ձևով խրախուսի այս բռնակալին:
Աստված օրհնի Ձեզ…»
Ալեքսիս Օհանյան – Reddit կայքի հիմնադիր
«Ես անհանգստանում եմ Հայաստանում գտնվող իմ եղբայրների և քույրերի համար: Թող խաղաղություն լինի: Մի ժամանակ դա Հայաստանն էր, իսկ հիմա՝ Թուրքիա: Այս լուսանկարը ես արել է 2015 թ. ապրիլին, երբ Երևան էի մեկնել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Էլեն Սեգարա– ֆրանսիացի երգչուհի
«Ղարաբաղն ու Ադրբեջանը գտնվում են պատերազմական իրավիճակում: Զոհվել են երեխաներ: Այստեղ դա քչերին է հետաքրքրում, միայն ԶԼՄ-ներն են հիշեցնում այդ մասին: Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ տեսնում եմ, որ պատմությունը նորից ու նորից կրկնվում է:
Խնդրում եմ, բարեկամներ, հրապարակեք իմ գրառումը Ձեր սոցիալական էջերում, որպեսզի մարդիկ իմանան թե ինչ է կատարվում: Որպեսզի բարբարոսությունն ավարտվի ինչպես այնտեղ, այնպես էլ ամբողջ աշխարհում, որպեսզի խավարը չհաղթի լույսին։
Ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, քանզի հենց դրա պատճառով է կատարվում այն ամենը, ինչ հիմա մենք ունենք մեր աչքի առաջ: Բայց սարսափելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ զբաղվում ինքնաոչնչացմամբ, ինչպես է արյունահոսում աշխարհը, սոցցանցերում կարդալ ատելությամբ լի հայտարարություններ…
Եթե մենք այսպես շարունակենք, չկանխենք ատելությունն ու բռնությունը, մեր և բոլորի ապագան մեծ հարցականի տակ կդրվի՝ անկախ նրանից, թե ով ենք մենք և որ Աստծուն ենք դավանում:
Ե՞րբ պիտի վերջապես մարդկությունը միավորվի:
Քլոե Քարդաշյան – ամրիկյան հեռուստաաստղ
«Աղոթում ենք Հայաստանի համար, աղոթում ենք աշխարհի համար, թող որ Աստված լսի մեր աղոթքները»։
Արաքսյա Կարապետյան- Fox հեռուստաալիքի հաղորդավարուհի
«Պատմականորեն դասավորվել է այնպես, որ Հայաստանի տարածք համարվող Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Միության տարիներին հանձվել է Ադրբեջանին: 1990-ականներին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արցախի ժողովուրդը, առաջնորդվելով իր իրավունքով, ճանաչեց իր անկախությունը, որն էլ սկիզբ դրեց այս պատերազմին: Ադրբեջանը փորձեց ուժով տարածքներ խլել, իսկ հայերը, նվաճելով հողերը, կրկին հաստատեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Արդեն երրորդ օրն անընդմեջ շարունակվում են բախումները հայկական և ադրբեջանական զորքերի միջև՝ չնայած այն բանին, որ Ռուսաստանն ու Արևմուտքը հրադադարի կոչ են անում:
Ռուսաստանի նախագահը խոսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին: Թուրքիայի նախագահը խոստացավ մինչև վերջ աջակցել իր դաշնակից Ադրբեջանին: Իսկ Իրանը կոչ է անում զսպվածություն դրսևորել և աջակցություն է հայտնում հրադադարի գործում: