Երեկ երեկոյան Թալիշում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցման մասին պայմանավորվածությունը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին,  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակացությունը հայտնում Ա. Գասպարյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին:

Scroll Up