Մարդասիրական աջակցությունն Արցախին կհամակարգի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական եւ նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը եւ նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ՀՀ ԱԻՆ հայտարարության մեջ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական եւ մասնավոր կառույցները, կազմակերպությունները եւ անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երեւան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով:

Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաեւ տրամադրվող  մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից` ընդհանուր հավաքատեղի»:

Scroll Up