Սերգեյ Լավրովը Երեւան կայցելի

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ը Երեւան կայցելի:

 Այս մասին ապրիլի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան:

«Ապրիլի 21-22-ը ծրագրված է Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Երեւան՝ երկկողմանի, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի քննարկման համար:

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադաձությունների կապակցությամբ Սերգեյ Լավրովը հատուկ ուշադրություն է հատկացնելու իրավիճակի կայունացմանն ուղղված անհապաղ քայլերին»,- գրել է նա:

Scroll Up