«Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպությունը Օբամայի աշխատակազմին կոչ է անում դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

«Ամերիկացիներն Արցախի համար» (AFA) կազմակերպությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Այս մասին ըստ News.am-ի՝ ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

«Մենք բարձրացնում ենք մեր ձայնը Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի դեմ, ու դատապարտում Բաքվի կողմից Արցախի դեմ ուժի կիրառումը: Եթե դա շարունակվի, Ալիեւի ռեժիմի քրեական քաղաքականությունը մեծ տառապանքներ ու հումանիտար ճգնաժամ կառաջացնի»,- հայտարարել է AFA –ի գործադիր տնօրեն Նոել Թոմփսոնը

Հաղորդագրության մեջ նշվում են 12-ամյա երեխայի՝ Վաղինակ Գրիգորյանի ու երեք տարեց մարդկանց՝ Վալերա Խալափյանի ու նրա կնոջ՝ Ռազմելայի, նաեւ 92-ամյա Մարուսի Խալափյանի սպանությունների փաստը:

«Մենք կոչ ենք անում նախագահ Օբամային ու նրա աշխատակազմին անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիան կանխելու համար: Մենք նաեւ ԱՄՆ-ին ու միջազգային համայնքին կոչ ենք անում անվերապահորեն դատապարտել Ադրբեջանին՝ թշնամական գործողությունները վերսկսելու համար: Էսկալացիաան նախկին անորոշ հայտարարությունների հետեւանքն է, որոնցում չէր նշվում, որ Ադրբեջա՛նն է այն կողմը, որը պատասխանատու է տարածաշրջանային ապակայունացման համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Scroll Up