ԼՂՀ-ին փոխօգնության պայմանագիրը գտնվում է համաձայնեցման փուլում. Շավարշ Քոչարյան

Փոխօգնության պայմանագիրը գտնվում է Հայաստանի գերատեսչությունների համաձայնեցման փուլում: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Մենք պետք է վերջնականացնենք տեքստը, համաձայնեցնենք, կստորագրվի, որից հետո կարելի կլինի խոսել վավերացման մասին»,- «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ` ասաց փոխնախարարը:

Հարցին, թե երբ Հայաստանը կսկսի ԼՂՀ անկախությունը ճանաչելու գործընթացը, Քոչարյանն ասաց, որ այսօր Հայաստանի կողﬕց այդպիսի գործընթաց նախաձեռնված չէ, իսկ պայմանագիրն այն փաստաթուղթն է, որն ընդգծում է՝ Հայաստանի հարաբերությունները ԼՂՀ հետ իրավահավասարության վրա են:

Շփման գծում Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների առնչությամբ հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր արտգործնախարարությանը՝ Արցախի արտգործնախարարության հետ ձեռնամուխ լինել Հայաստանի ու Արցախի հանրապետությունների ﬕջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի ստորագրմանը:

Իսկ ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպմանը ՀՀ Նախագահը նշել էր, որ «եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ ﬕայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Scroll Up