Ռիգայի հայ համայնքը դատապարտում է

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի Բալթյան երկրների հոգևոր առաջնորդ Խոսրով Ստեփանյանը նամակ է հղել Լատվիայի Սեյմում Հայաստանի Ազգային ժողովի հետ Բարեկամության միջխորհրդարանական խմբի անդամներին: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Ռիգայի հայ համայնքից:
Նամակում նշվում է, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ռիգայի համայնքը դատապարտում է ապրիլի 1-2-ը Ադրբեջանական զորքերի կողմից Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող հարձակվողական գործողությունները: