Դուք հանգիստ քնեք, ես այստեղ եմ ու կապահովեմ ձեր հանգիստ քունը. զինվորի նամակը առաջնագծից

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ Mypage.am կայք-էջն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրում է.

«Մենք նամակ ենք ստացել մի զինվորից, ով ցանկացել է գաղտնի մնալ, բայց նշել է հասցե, թե որտեղ պետք է այս նամակը հասցվի /մենք խոստանում ենք վաղը այդ նամակը փոխանցել զինվորի ընտանիքի անդամներին/: Իսկ մինչ այդ, նրա թույլտվությամբ, մենք հրապարակում ենք այն.

«Մամ ջան, շատ չեմ կարող գրել, գիտեմ, որ զանգիս ես սպասում, բայց, կներես, հիմա այդքան էլ հարմար չի: Մամաս, իմացի, որ ամեն ինչ նորմալ է այստեղ, մեզ վտանգ չի սպառնում, ողջ ու առողջ եմ: Մամ, գիտեմ, որ միգուցե ինձ չհասկանաս, բայց մի լացի իմ համար, ես ուժեղ եմ ու ես այնքան եմ հպարտ, որ հիմա սահմանին կանգնած պաշտպանում քեզ ու քույրիկին:
Դուք հանգիստ քնեք, ես այստեղ եմ ու կապահովեմ ձեր հանգիստ քունը:
Պաչում եմ ձեզ: Ձեր՝ ուժեղ, հպարտ ու պայքարող զինվոր»:

Scroll Up