ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել լքել ԼՂՀ-ն

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Արցախ այցելելուց՝ կապված իրավիճակի սրման հետ:

Այս մասին ասված է ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարությունում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նշել է, որ ծանոթ է մամուլի հրապարակումներին այն մասին, որ Ադրբեջանի զինուժը հրահանգ է ստացել նախապատրաստվել հնարավոր հարձակմանը Ստեփանակերտ քաղաքի վրա:

«Բոլոր ԱՄՆ անհատ քաղաքացիներին, որոնք ներկայում ԼՂՀ-ում են, խորհուրդ է տրվում հեռանալ այդտեղից: ԱՄՆ կառավարության անձնակազմին շարունակում է արգելված մնալ ճանապարհորդությունը դեպի ԼՂՀ, իսկ ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները շարունակում են անհասանելի մնալ ԱՄՆ քաղաքացիների համար ԼՂՀ-ում եւ հարակից շրջաններում»,- ասված է հաղորդագրությունում:

Դեսպանությունն ընդգծել է, որ իրավիճակը լարված է նաեւ հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզում, եւ ԱՄՆ կառավարության անձնակազմի այցերն այս շրջան եւս սահմանափակված են:

Scroll Up