ՀՅԴ Կանադայի կենտրոնական կոմիտեի հայտարարությունը
ՀՀԴ Կանադայի կառույցը խստորեն դատապարտում է ապրիլ 1-2 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանագծի վրա կատարված ադրբեջանական զինվորական գործողությունները, Բաքվի հարձակապաշտ այդ վարքագիծը նկատելով Արցախյան հիմնահարցի բանակցությունների ընթացքը ականահարող քայլ:
Արցախի խաղաղ բնակչության անվտանգությանը սպառնացող ադրբեջանական նախահարձակ այս գործընթացը լրջորեն վտանգի տակ է առնում նաեւ Հարավային Կովկասի եւ շրջակա տարածաշրջանի կայունությունը, որի հետագա բարդ զարգացումների ամբողջական պատասխանատվությունը կրելու է Բաքվի ռազմատենչ իշխանությունը:
ՀՀԴ Կանադայի կառույցն իր անվերապահ զորակցությունն է հայտնում Արցախի պետության, իշխանություններին եւ սահմանի վրա հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությունը կատարող Հայոց բանակին:
Կոչ ենք ուղղում նաեւ Կանադայի բոլոր հայկական կազմակերպություններին եւ կառույցներին, ներկա ճգնաժամին համախմբվելու եւ հայրենիքին աջակցելու:
ՀՀԴ Կանադայի կենտրոնական կոմիտե