Ադրբեջանը առաջնագիծ է դուրս բերել վարձկանների, որոնք հետախուզվում են տարբեր երկրների կողմից

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը քիչ առաջ մանրամասներ է ներկայացրել ղարաբաղա-ադբեջանական շփման գծում շարունակվող մարտերի վերաբերյալ: Դավիթ Բաբայանի խոսքով՝ հակառակորդը շարունակում է կորցնել կենդանի ուժ եւ զինտեխնիկա:
«Ադրբեջանը առաջնագիծ է դուրս բերել վարձկանների, որոնք հետախուզվում են տարբեր երկրների կողմից: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է բոլոր միջազգային նորմերը և փաստաթղթերը, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիան՝ օգտագործելով զինատեսակներ, որոնք ունեն կործանիչ հատկանիշներ, որպես թիրախ վերցնելով քաղաքացիական օբյեկտները, իր զինված ուժերի մեջ ներգրավելով վարձկանների և միջազգային ահաբեկիչների»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: