Ադրբեջանում խուճապ է. սոցցանցերում ﬔղադրում են այդ երկրի իշխանություններին. տեսանյութ

Ադրբեջանում խուճապային տրամադրություններն այլևս թաքցնել հնարավոր չէ: Ադրբեջանցի օգտատերերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարությունների առնչությամբ սոցիալական ցանցերում ﬔղադրում են ադրբեջանական իշխանություններին ադրբեջանցի զինվորների կորուստների համար: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, օգտատերերից ﬔկը գրառում է կատարել այն մասին, որ Ադրբեջանի զինուժը վերջին բախուﬓերում շուրջ 100 զինվորի կորուստ է ունեցել:
Օգտատերերից մյուսն էլ հայտնել է, որ Թարթառի բնակչությանը տարհանում են` տարակուսանք հայտնելով, թե ինչու լրատվաﬕջոցներն այդ մասին չեն գրում:
Կից ներկայացվում է Թարթառի բնակչության տարհանման տեսանյութ:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ ﬕայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողﬕց ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: ՊԲ առաջապահ ստորաբաժանուﬓերը պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկու մարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք:
ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի ﬔջ է ﬕջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով