Աղոթք՝ ի պաշտպանություն հայ զինվորի. ԼՂՀ բնակչությունը խուճապի չի մատնվում

«Ռադիոլուրի» Արցախի թղթակից Լուսինե Ավանեսյանը այս պահին գտնվում է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, որտեղ երկու ժամը մեկ ընդհանրական աղոթ է հնչեցվում՝ ի պաշտպանություն հայ զինվորի: Բնակչությունը պատրաստ է իրավիճակին ու խուճապի չի մատնվում:

«Այս պահին գտնվում եմ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, որտեղ երկու ժամը մեկ ընդհանրական աղոթք է հնչեցվում՝ ի պաշտպանության հայ զինվորի: Ասածս չի նշանակում, որ ժողովրդի մոտ խուճապ կա, իմ գործընկերները, որոնք աշխատում են Մարտակերտում մշտական կապի մեջ են մեզ հետ, հաղորդում են, որ մարդիկ բնականոն աշխատանքային ռեժիմի մեջ են: Փոքր ինչ տագնապ կար առավոտյան ժամերին, բայց հիմա ամեն ինչ խաղաղված է, բնակչույթունը զգոն է: Մարդիկ առաջին անգամ չէ, որ հայտնավում են այս իրավիճակում: Խմբեր են ձևավորվում, մեկնում կենտրոնատեղիներ, որպեսզի հարկ եղեած դեպքում օգնեն ՊԲ-ի մարտիկներին, բայց ինչպես հաղորդում են ՊԲ-ից մեր ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը, և դա մարդկանց ստիպում է հանդարտվել: Այ հիմա, այստեղ մարդիկ իրենց երեխաների հետ զբոսնում են: Խուճապային իրավիճակ չկա, ուղղակի կա անհանգստության, քանի որ քո բարեկամը, հարազատը, հարևանը գտնվում է պաշտպանական դիրքերում»:

Scroll Up