Հայկական կողմի մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, մոբիլիզացիայի լուրերը ապատեղեկատվություն են
Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Այս իրավիճակում խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, հանրապետությունում հայտարարված մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-Արցախպրեսի փոխանցմամբ՝ նշում է Հովհաննիսյանը: