Ալիեւի ռեժիմի վրա միջազգային հանրությունը շատ լուրջ ճնշում է գործադրում. Շավարշ Քոչարյան

Իրականում Ալիեւի ռեժիմի վրա միջազգային հանրությունը շատ լուրջ ճնշում է  գործադրում։ Այս մասին ապրիլի 1-ին «Մեդիակենտրոնին» տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Անդրադառնալով հարցին, որ Ալիեւը Վաշինգթոնում բարձր ընդունելության է արժանացել, փոխնախարարը նշեց, որ մարդու իրավունքների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հարցով Ալիեւի վրա միջազգային հանրությունը շատ լուրջ ճնշում է գործադրում հատկապես որ Ադրբեջանն, ըստ էության, սահմանին եւ շփման գծում իր սադրիչ գործողություններով սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը։ «Այդ տեսակետից Ադրբեջանի վրա որոշակի ճնշում է գործադրվում։ Իսկ ճնշումը ենթադրում է հարաբերությունների որոշակի մակարդակի պահպանում։ Թե ինչ են խոսել Քերրին եւ Ալիեւը, մենք հստակ չենք կարող ասել։ Սակայն կարող եմ արձանագրել մի բան, որ մամուլի հետ Ալիեւի հանդիպման ընթացքում նա նորից բաց չթողեց առիթը աղավաղել միջքազգային իրավունքը։ Այդ մարդը կարծում է, որ իր կարծիքը միջազգային հանրության տեսակետից կարեւոր է»,- ասաց Շավարշ Քոչարյանը։

Scroll Up