Հայաստանին նվիրված միջոցառում Աբխազիայում

Փետրվարի 25–ին Աբխազիայի հայկական համայնքի և Գուլրիփշի շրջանի Մարխյաուլի միջնակարգ դպրոցի համատեղ ուժերով կազմակերպվեց և անցկացվեց միջոցառում` նվիրված մեր պատմական հայրենիքին՝ Հայաստանին:

Փետրվարի 21-ը Հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի: Այդ  օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես Մայրենիի օր: Լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը: Մեր ժողովրդի համար մայրենին ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթը:

Այսօր աշխարհասփյուռ հայության միասնականացման ու համազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհին կենսական անհրաժեշտություն է դարձել ողջ ժողովրդի ներուժն ուղղորդել հայոց լեզվի պահպանմանն ու զորացմանը: Հայոց լեզուն է, որ պետք է դառնա հայ մշակույթի, ազգային ինքնության պահպանման առհավատչյան, համայն հայ ժողովրդի միասնականության, համախմբվածության գրավականը:

Այս բոլորը զգացվեց ու դիտվեց այդ տոնահանդեսում, որտեղ մասնակցեցին Աբխազիայի հայկական տասնհինգ դպրոցներ.

Մարխյաուլի միջնակարգ դպրոց (միջոցառման կազմակերպիչ)

Սուխումի Հ.Թումանյանի անվան № 9 միջնակարգ դպրոց

Արագիչի միջնակարգ դպրոց

Փսիրցխայի միջնակարգ դպրոց

Գագրայի միջնակարգ դպրոց № 3Յաշտուխայի միջնակարգ դպրոց № 3

Յաշտուխայի միջնակարգ դպրոց № 3

Ցանդրիփշի միջնակարգ դրոց № 1

Լափստարխայի միջնակարգ դպրոց

Պրիմորսկի միջնակարգ դպրոց № 2

Գումիստայի միջնակարգ դպրոց

Մախադիրի միջնակարգ դպրոց № 2

Ագարակի միջնակարգ դպրոց

Յաշտուխայի միջնակարգ դպրոց № 1

Ցկըբընի միջնակարգ դպրոց № 1 (Շահումյան)

Ցանբեկուարայի միջնակարգ դպրոց

Հենց այսպիսի միջոցառումներն են, որ հային հայ են պահում անգամ պատմական հայրենիքից դուրս։

Հայաստանում հայը միշտ էլ հայ է, կարևոր է հայ մնալ Սփյուռքում…

Աբխազիա Աբխազիա1

Scroll Up