Հավայի նահանգի կողﬕց Արցախի անկախությունը ճանաչելը կարևոր հաղթանակ է. Դավիթ Բաբայան

ԱՄՆ Հավայա նահանգի կողﬕց Արցախի անկախությունը ճանաչելը Հայաստան- Արցախ-Սփյուռք համագործակցության կարևոր հաղթանակ է: Այս մասին «Արﬔնպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Արցախի անկախությունը փաստացի ճանաչեց ևս ﬔկ նահանգ: Մենք նշել ենք, որ Արցախի ճանաչման գործընթացում սպասվում են նոր զարգացուﬓեր, և Հավայա նահանգի կողﬕց ճանաչուﬓ այդ զարգացուﬓերի համատեքստում է: Արցախի ճանաչուﬓ ընթանում է ակտիվ ձևով և այդ գործընթացն անխուսափելի է: Հավայան կարևոր նահանգներից է, կարևոր կազմավորուﬓերից ﬔկն է: Սա նոր լիցք է հաղորդելու Արցախի ﬕջազգային ճանաչմանը: Շնորհակալություն ենք հայտնում Հավայայի նահանգի բնակչությանը, իշխանությանը»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, շատ կարևոր է Արցախին վերաբերող թեմաների լուսաբանմանն ակտիվություն հաղորդելը: «Մենք պետք է այս ամբողջ գործընթացը լավ լուսաբանենք: Ինչպես գիտեք, մշակել ենք Արցախի ճանաչման բազմաստիճան ռազմավարություն: Սկսում ենք ցածր օղակներից և վերջում դուրս ենք գալու պետական մակարդակ: Պետք է նկատել, որ եթե Արցախը չլիներ ժողովրդավարական պետություն, ապա որևէ ﬔկը չէր ուզենա նրա հետ հարաբերվեր, առավել ևս ճանաչեր: Սա շուկայական գործընթաց չէ, ﬔզ ճանաչում են առանց որևէ դրամական ﬕջոցների ներդրման, այս աﬔնը պարզապես գաղափարախոսական, բարոյական հարթությունում է»,-հավելեց Դավիթ Բաբայանը: ԱՄՆ Հավայա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող 167 բանաձևը:

Հավայան ԱՄՆ յոթերորդ նահանգն է, որը ճանաչել է Արցախի Հանրապետությունը: Մինչ այդ նմանատիպ բանաձևեր ընդունվել էին Կալիֆոռնիայի, Լուիզիանայի, Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի, Մենի, Ջորջիայի օրենսդիր մարﬕններում:

Scroll Up