Սեմինար սիրիահայերի համար

«Diamond House» հյուրանոցի կոնֆերանս սրահում «Սիրիահայերի տնտեսական ինտեգրման» ծրագրի շրջանակում կայացավ «Ինչպես օգտագործենք մեր գումարը» սեմինարը: Սեմինարը վարում էր Սփյուռքահայ ուսանողների խորհրդի հիմնադիր-նախագահ, թրեյներ, իրավաբան Սամվել Մկոյանը:
Ըստ «Հայերն այսօրի»՝ սեմինարի մասնակիցներին ներկայացվեցին հետևյալ թեմաները`
1. ՀՀ ֆինանսական համակարգին ծանոթացում
2. Ընտանիքի և կազմակերպության բյուջեի արդյունավետ կառավարում
3. Բանկային հաշիվ և վճարային քարտ
4. Խնայողություններ
5. Պարտքերի կառավարում
6. Ապահովագրություն
7. Սեփական շահերի պաշտպանություն և այլն:
Սեմինարի արդյունքները գոհացուցիչ էին թե կազմակերպիչների, թե մասնակիցների համար, դա է փաստում նաև սեմինարի մասնակից սիրիահայ Հակոբ Հրեշտակյանի խոսքը. «Սեմինարը բավականին հագեցած էր. 5 ժամ տևած քննարկումները և փոխանցված նյութը շատ կաևոր էր մեզ համար: Այս սեմինարին պետք է մասնակցի յուրաքանչյուր սիրիահայ»:
Սեմինարը կազմակերպվել էր Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի, «ՋԻ-ԱՅ-ԶԵԹ»-ի և Սփյուռքահայ ուսանողների խորհրդի կողմից: