ԼՂՀ ՈւՀԱ «Աղ ու հացով» թիմը նվաճել է 1/8 եզրափակչի ուղեգիր

Մարտի 23-24-ը ՌԴ Կրասնոդար քաղաքում տեղի ունեցած ՈւՀԱ կենտրոնական լիգային մասնակցել է նաև ԼՂՀ ՈՒՀԱ «Աղ ու հացով» թիմը, որը հաջող ելույթ է ունեցել և նվաճել 1/8 եզրափակչի ուղեգիր:
Արցախյան թիմի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ փառատոնին խաղում են այն թիմերը, որոնք վերջին քայլերն են անում՝ հեռուստատեսային ՈւՀԱ լիգաներում խաղալու համար:
«Շատ հաճելի էր կազմակերպիչների և հանդիսատեսի կողմից լսել գովեստի խոսքեր: Մենք կփորձենք անել հնարավորը, որպեսզի շարունակենք մեր հաջող ելույթները»,-aparaj.am-ի փոխանցմամբ՝ ասել է Գ. Ավետիսյանը՝ հավելելով, որ 1/8 եզրափակչի ելույթները տեղի կունենան մայիսին:
Նշենք, որ մարտի 23-24-ը ՌԴ Կրասնոդար քաղաքում տեղի ունեցած ՈւՀԱ Կենտրոնական լիգային մասնակցել են 19 ՈւՀԱ թիմեր՝ Ռուսաստանի Դաշնությունից և Կովկասից: