Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը` աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/712-620x300.jpg)
Մոսկվայում շարունակվում է սամբոյի աշխահի գավաթի խաղարկությունը:
Մարտական սամբոյի մրցապայքարում Սամվել Բադալյանը (68կգ) և Մավրիկ Նասիբյանը (74կգ) գերազանց անցակացնելով բոլոր գոտեմարտերը, սակայն պարտվեցին միայն եզրափակիչում` արժանանալով արծաթե մեդալի: 52 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանն անգերազանցելի էր և նվաճեց հաղթողի տիտղոսը, գրում է armradio.am-ը:
Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկել է մարտի 24-ին և կեզրափակվի մարտի 27-ին: Գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացել է հինգ մարզիկով: