ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է ‎Պալմիրա‬յի ազատագրումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքի ազատագրումը «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորումից:

«Ողջունում ենք ‪ ‎Պալմիրա‬յի ազատագրումը։ Համաշխարհային մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի»,- նշված է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում:

2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Պալմիրայում, որի բնակչությունը մինչև ԻՊ-ի հսկողության տակ անցնելը, կազմում էր 70 հազար մարդ, այժմ չի գերազանցում 15 հազարը: Պալմիրան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: նախօրեին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել են քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: 

Scroll Up