Բերքաբերում հակառակորդի գնդակից քաղաքացի է վիրավորվել

Տավուշի մարզում այսօր՝ մարտի 25-ին՝ երեկոյան հակառակորդի գնդակից քաղաքացի է վիրավորվել:

Բերքաբեր գյուղի 64-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանը ուսի շրջանում վիրավորում է ստացել հենց իր տան մոտ:

«Կրակել են, այդ պահին տան մոտ կանգնած է եղել, ուզել է մեքենան, որ չկարակեն, ուսից խփել են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը:

Գյուղապետը նշեց նաեւ, որ այսօր հակառակորդի գնդակից սատկել է գյուղացիներից մեկի կովը:

Նորիկ Ալիխանյանին տեղափոխել են Իջեւանի հիվանդանոց, ապա Երեւան:

Scroll Up