Վրաստանը Ղարաբաղյան հիﬓահարցի բացառապես խաղաղ կարգավորման կողﬓակից է
Տարածաշրջանում առկա բոլոր հիﬓահարցերը պետք է կարգավորվեն ﬕայն խաղաղ ճանապարհով: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
«Մենք պարոն Նալբանդյանի հետ խոսել ենք տարածաշրջանում առկա կոնֆլիկտների մասին ու եկել ենք այն եզրակացության, որ բոլոր կոնֆլիկտները պետք է կարգավորվեն ﬕայն խաղաղ ճանապարհով»,-«Արﬔնպրես»-ի փոխանցմամբ` ասաց վրացի նախարարը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ նշեց, որ իր գործընկերոջը ներկայացրել է Ղարաբաղյան հիﬓախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացուﬓերը և կարևորել Վրաստանի աջակցությունը ﬕջնորդության ﬕջազգային մանդատ ունեցող ﬕակ ձևաչափին` Միսնկի խմբի համանախագահության ջանքերին` ուղղված հիﬓահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:
Ավելի վաղ Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հյուրն այցելել է նաև հուշահամալիրի «Հիշողության պատի» մոտ, որտեղ ամփոփված է Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին օգնած հայտնի գործիչների գերեզմաններից բերված հող: