Հարգանքի տուրք՝ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:
Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ հունիսի 12-ին, Երեւանում: 1995թ ընտրվել է պատգամավոր, իսկ 2000-2007թթ. եղել ՀՀ վարչապետ: 2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից: