Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն
Մարտի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները:
Նախարարն անդրադարձավ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում՝ Հունաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի արդյունքներին, տեղի ունեցած հանդիպումներին և ձեռք բերված պայմանավորվածություններին:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների մասին:
Նախարարը բարձր գնահատեց և կարևորեց մարտի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի նախասրահում «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի և նման միջոցառումների կազմակերպումը Հայաստանում սիրիահայերի ինտեգրման գործընթացում:
Քննարկվեցին նախարարության ծրագրերը համայնքներում տեղայնացնելու, առաջիկա միջոցառումների կազմակերպմանը, համաժողովների հրավերքի նամակներն առաքելու, և առաջիկա միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:
Կարևորվեցին «Սփյուռք» ամառային դպրոց», «Արի տուն» ծրագրերի, Համահայկական մրցանակաբաշխության, «Իմ Հայաստան» փառատոնի մասին սփյուռքի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Տրվեցին հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ և դրանք ժամանակին, արդյունավետ ու հետևողականորեն կատարելու ցուցում: