Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը նպաստել է Արգենտինայում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը

Հարավային Աﬔրիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Արգենտինայում ռազմական հեղաշրջման 40-ամյակի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը` վկայակոչելով prensaarmenia.com.ar կայքը, հայտարարության ﬔջ նշվում է, որ ժողովրդավարության վերականգնուﬕց հետո Արգենտինան ﬔծ նվաճուﬓեր է արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

«Հայ ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանության ճանաչման, արդարության և փոխհատուցման համար ﬔր պայքարն իր ﬔծագույն հաջողություններն արձանագրեց այն ժամանակ, երբ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներն ընդհանուր առմամբ առաջ մղվեցին: Միաժամանակ հայկական խնդիրների բարձրաձայնումը ևս օգտակար էր Արգենտինայում մարդկության դեմ գործված հանցագործությունների ճանաչման առումով»,- ասվում է հայտարարության ﬔջ:

Արգենտինահայերը նաև շեշտում են, որ 1976թ. տեղի ունեցած ռազմական հեղաշրջման յուրաքանչյուր տարելից հնարավորություն է վերանայելու հիշողությունը և կառուցելու ապագա` առանց անցյալը ժխտելու: 1976թ. Արգենտինայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հետևանքով իշխանությունից հեռացվեց նախագահ Իզաբել Պերոնը:

Իշխանությունը վերցրեց գեներալ Խորխե Ռաֆայել Վիդելայի, ադﬕրալ Էﬕլիո Էդուարդո Մասսերայի և բրիգադի գեներալ Օռլանդո Ռամոն Ագոստիի գլխավորած զինվորական խունտան: Զինվորականների իշխանությունը պահպանվեց ﬕնչև 1983թ-ը, երբ Արգենտինան Ֆոլկլենդյան պատերազմում պարտվեց Մեծ Բրիտանիային:

Scroll Up