Հայաստանի տնտեսական ակտիվությունը աճել է 4,7 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար- փետրվարին 4,7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիﬓական մակրոտնտեսական ցուցանիշները:
Անկում են գրանցել առևտրի շրջանառության, արտաքին առևտրաշրջանառության ոլորտները: Սպառողական գների ինդեքսը նվազել է 1.1 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 4.9 տոկոսով: Շինարարության ծավալը կրկին աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հաﬔմատ՝ 2,1 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ևս առկա է աճ 7 տոկոսով:
2015թ. հունվար-փետրվարի հաﬔմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 9,8 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 2,5 տոկոսով: Առեւտրի շրջանառությունը նվազել է 1,8 տոկոսով և կազﬔլ 264 մլրդ 261.2 մլն դրամ:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 9,9 տոկոսով. կազﬔլով 194 ﬕլիարդ 105.5 ﬕլիոն դրամ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2,5 տոկոսով (177 հազար 670 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2015թ. հունվար-փետրվարի հաﬔմատ նվազել են 1,7 տոկոսով (614.2 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումը կտրուկ ավելացել է 23,6 տոկոսով (225.7 մլն դոլար), իսկ ներմուծումը նվազել է 12,2 տոկոսով (388.5 մլն դոլար):
Դրաﬕ փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-փետրվարին եղել է 489.84:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: