Մարիամ Տանանյանը՝ Պյատիգորսկի հայկական երիտասարդական կազմակերպության նախագահ

Մարտի 18-ին ՌԴ Պյատիգորսկ քաղաքում տեղի է ունեցել Պյատիգորսկի հայկական երիտասարդական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Պյատիգորսկի հայկական երիտասարդական կազմակերպությունը:

Կազմակերպության անդամներից բացի, հանդիպմանը մասնակցում էին Պյատիգորսկի հայկական համայնքի կանանց խորհրդի նախագահ Թամարա Քեշիշյանը, համայնքի անդամ Աշոտ Հարությունյանը և ՀՀ Երկրապահ կամավորական միության Աստրախան քաղաքի տարածքային ներկայացուցչության ակտիվիստ Աննա Մխիթարյանը:

Քվեարկության արդյունքում արդեն երրորդ անգամ Պյատիգորսկի հայկական երիտասարդական կազմակերպության նախագահ է վերընտրվել է Մարիամ Տանանյանը, իսկ փոխնախագահ է ընտրվել Ալեքսանդր Հարությունովը:

6 7

Scroll Up