Բրյուսելում ահաբեկչական գործողությունների արդյունքում ՀՀ քաղաքացիներ չեն զոհվել
Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն` այս պահի դրությամբ Բրյուսելում մարտի 22-ի ահաբեկչական գործողություններից զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան:
Այս մասին, ըստ «Հայերն այսօր»-ի, իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Բելգիայում ՀՀ դեսպանությունը :